Երբ ես յոթ տարեկան էի, սպասում էի, թե երբ են ինձ գնդակ գնելու, որպեսզի գնամ բակ խաղալու: Ինձ գնդակ առան, մի քանի օր հետո: Հաջորդ օրը, երբ ես տանը չէի, ընկերներս եկել էին և գնդակս ուզել, որպեսզի խաղային, բայց նրանք գնդակը պատահաբար գցել էին շենքի պատշգամբներից մեկը: Մենք այնտեղ գցել էին՝ երեք գնդակ, առաջինը ետ էինք ստացել, իսկ այն երկուսը չէին վերադարձրել, որպեսզի էլ չգցենք: Ես տուն եկա, իջա բակ, երբ ինձ ասացին, որ գնդակս գցել են հարևանի պատշգամբ ես մի քիչ զարմացա և չէի հավատում, բայց երբ իմացա՝ նյարդայնացա և գնացի ընկերոջս գնդակը վերցրի, ով իմը գցել էր այնտեղ և ես նրանն էլ գցեցի այդ պատշգամբ: Այդ պահին այդտեղ ապրող հարևանը դուրս եկավ, գցեց ներքև երկու գնդակն էլ և ասաց.

– Եթե մեկ անգամ էլ գցեք, էլ ընդհանրապես չեմ տա, դուք արդեն տեսել եք դա, երբ ես ձեր երկու գնդակներն էլ չտվեցի:

Հետո մենք սկսեցինք ծիծաղել միմյանց վրա: